Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աչքովս ընկավ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արած մի հայտարարություն, թե դիրքերը որակապես փոխվել են ու նաև տվել ենք հնարավորություն ընդդիմադի գործընկերներին հնարավորություն տեսնելու և առնչվելու, բայց տեսնելուց հետո էլ իրենք շատ սակավախոս են ու ասում են, որ Նոր Տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծում։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այո՛, եղել ենք առաջնագծում, վերջապես ընձեռնվեց հնարավորություն և Տավուշից մինչև Կապան, Ներքին Հանդ մեր պատգամավորները այցելել են առաջնագիծ։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Դեկտեմբերի վերջին օրերն էին Տավուշից մինչև Կապան, Ներքին Հանդ, Ջերմուկ, Վարդենիս շատ բան ենք տեսել․ աչքերում կրակով զինվորների ենք տեսել, տեսել ենք սեփական նորից կառուցվող, բայց նախորդը կորցրած հրամանատարի, տեսել ենք հիվանդություններով, դժվար քայլող, բայց ազատամարտիկի ոգին պահող կամավորների, տեսել ենք ու հպարտացել ենք։ Բայց նաև տեսել ենք շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել»,- ասաց նա։
Պատգամավորը ցավով նշեց, որ միշտ չէ, որ ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն են տալիս առաջնագիծ գնալ․ «Թադևոս Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանը այդ օրերին եղել են Ջերմուկի առաջնագծում, որ առանձին մոտենաք հարցնեք, շատ բան կպատմեն, և դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը կհասկանա, որ սակավախոս ենք ոչ թե ուրախանալուց, լավ բան ասելու մեջ քչախոս ենք, այլ՝ սիրում ենք սեփական երկիրը, ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված շատ շատերը ընդդիմադիր եղած ժամանակ, ամեն մի զոհը սարքում էին երկիր խառնելու, բանակը թուլացնելու, բանակը հեղիանակզրկելու միջոց։ Երանի շատ տեսնեինք ու լավ բան տեսնեինք։ Քչախոս ենք հանրության առաջ, որ թշնամին ինչ-որ բան չանի։ Պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղղարկելու այն խայտառակությունը, Կապանում նախկին հրամանատարի չարածից, բազմաթիվ թերությունների, որի ականատեսն ենք։ Քոչարյան Անդրանիկը թող հետևի, որ հունվար 28-ին հայոց Զինված ուժերի կազմավորման օրը նշեն, ոչ թե ինչպես արեցին անցած տարի, երբ բանակի կազմավորման 30-ամյակը կորոնայով պայմանավորված լղոզեցին, մի լավ խոսք էլ չասեցին»,- ասաց պատգամավորը։