|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության ազդեցությանը մեր տարածաշրջանի վրա: Նրա խոսքով` պետք է սպասել, հետևել, թե ինչ արտաքին քաղաքականություն կորդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարը:
«Համենայն դեպս, ես չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա»,- ասաց Քոչարյանը:
Հարցին, թե արդյո՞ք ԼՂ հակամարտության մասին Թրամպի տեղեկացված չլինելը մտահոգիչ չէ, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Դա խնդիր չէ: Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձությունների մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում: Բնական է, որ երբ լինի կարիք, նա կունենա այդ ամբողջ տեղեկատվությունը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում սպասվող լայնամասշտաբ զորավարժություններին, Քոչարյանը հայտարարեց, որ Վիեննայի հանդիպումներից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նման զորավարժություններից 40 օր առաջ կողմերը պարտավոր են հայտարարություն անել, ինչը, սակայն, Ադրբեջանը չի արել: «Սա կրկին խոսում է նրա մասին, որ Բաքուն կրկին շարունակում է տորպեդահարել Վիեննայի համաձայնությունները կյանքի կոչելը»,- ասաց փոխնախարարը: