|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօրվա Թուրքիան բռնապետական ճանապարհով է գնում, ժխտողական քաղաքականություն է որդեգրել, և Թուրքիայի` հենց այդ պահվածքը հանգեցրեց նրան, որ ՄԱԿ-ում ՀՀ նախագահն անդրադառնա Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելուն: Այս մասին Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա` ժողովրդավարական ճանապարհով գնալու փոխարեն Թուրքիան ավելի ու ավելի է գնում բռնապետության ճանապարհով:
«Այդ բոլորը հանգեցրեց նրան, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ թող չմտածեն` մենք այդ պայմաններում կարող ենք պատանդ մնալ: Այդ արձանագրությունները հայտարարվելու են առ ոչինչ, ու մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ արձանագրությունների», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց նաև, որ այս ամենի արդյունքում բոլորս տեսնում ենք, որ ինչքան կարևոր է պայքարը ժխտողականության դեմ: