Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուտով հայկական ավիաշուկայում Armenia անվանումով նոր` տեղական ավիափոխադրող կհայտնվի: ՀՀ քաղավիացիայի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր ընկերությունն այս պահին ճշտում է արտոնագրեր ստանալու հարցը, համապատասխան փաստաթղթեր ձևակերպելու գործընթացը, որից հետո միայն կներկայացնի բիզնես-պլանը: Նա հավելեց, որ նոր ավիափոխադրողի աշխատողների 90 տոկոսը լինելու են տեղական մասնագետներ, իսկ առաջին ինքնաթիռը, որով պլանավորվում է իրականացնել չվերթ, կլինի Boeing 737-ով: Դեռևս հայտնի չէ, թե առաջին չվերթը որ ուղղությամբ կլինի:
«Հույս ունենք, որ հայկական ավիափոխադրողը կզարգանա և կշարունակի երկար աշխատել»,- ասաց Ռուբեն Գրձելյանը:
Նոր ընկերության տնօրենն է Ռոբերտ Հովհաննիսյանը, ով նախկինում եղել է Georgian Airways-ի («Airzena») փոխտնօրենը:
Մեր հարցին, թե կկարողանա՞ տեղական ավիափոխադրողը կայուն դիրքեր զբաղեցնել` հաշվի առնելով, որ ոլորտում ամեն ինչ հարթ չէ, Ռուբեն Գրձելյանը կարծիք հայտնեց, որ ոլորտում ամեն ինչ հարթ չէ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ ավիափոխադրումները գնալով նվազում են, բայց նոր ընկերության համար կարող է նոր հնարավորությունների սկիզբ լինել այն առումով, որ ոլորտում կան ազատ տեղեր, որոնք կարող է զբաղեցնել նոր ընկերությունը: