կարևոր
1786 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 18:39
Հասարակություն

Ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի ազատության մեջ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի ազատության մեջ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեկտեմբերի 22-ին վերաքննիչ դատարանը քննելու է Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու հարցը: «Նարեկին նստացրել են լայվի համար. գործով ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ էլ ապացույց: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Նարեկից քաղաքական հոդվածով դասական քաղբանտարկյալ է կերտել, որի բանտում լինելը հիմա մի կողմից դարձել է անիմաստ, մյուս կողմից՝ ժամանակավրեպ:

Ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի ազատության մեջ, որովհետև պարզ տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունն արդեն իսկ լուծել է իր խնդիրը՝ Նարեկին կալանավորելու ճանապարհով փորձել վախեցնել մյուս այլախոհներին, և հիմա պետք է ազատ արձակի նրան:

Ըստ էության, քաղբանտարկյալ ունենալու անհրաժեշտություն իշխանությունն այս պահին չունի, ինչի ապացույցը կունենանք վերաքննիչ դատարանի կայացրած վճռով, եթե, իհարկե, քաղբանտարկյալներ ունենալու դեռևս անտեսանելի անհրաժեշտություն չկա»,- գրել է նա: