|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներկայումս Հայաստանում չկա մի ավիաընկերություն, որը կարող է ազգային ավիափոխադրող դառնալ: Այս կարծիքին է ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Ըստ նրա՝ ազգային ավիափոխադրող չունենալու պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը մինչև հիմա չունի օդային օրենսգիրք:
«Այսօր փոխադրումների հետ կապված ողջ պատասխանատվությունն ընկնում է ավիաընկերությունների վրա: Ռուսական օդանավի կործանման դեպքը՝ վառ օրինակ. ՌԴ տրանսպորտի նախարարը հանգիստ խոսում էր, իսկ թռիչքն իրականացրած ավիաընկերության ղեկավարը խառնվել էր իրար: Դրա համար էլ մեզ մոտ խուսափում են պատասխանատվության տակ ընկնելուց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադբաշյանը:
Խոսելով ՀՀ-ի վերջին խոշոր ավիափոխադրողի՝ «Արմավիա»-ի մասին, ԽՍՀՄ վաստակավոր օդաչուն ասաց. «Ես ուսումնասիրել եմ «Արմավիա»-ի օդանավերի սև արկղերը և պարզել, որ գրեթե ամեն թռիչքի ժամանակ 2 տոննայից ավելի չհայտարարագրված բեռ են տեղափոխել: «Արմավիա»-ն կատաստրոֆիկ վիճակում էր, եթե այն չլուծարվեր, հնարավոր է Սոչիի նման երկրորդ ավիաաղետը լիներ»,- ասաց նա: