|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Airzena-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Թամազ Գաիաշվիլին և գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը նոր՝ Armenia ավիաընկերություն են ստեղծում Հայաստանում: Այդ մասին հայտնում է վրացական Коммерсант պարբերականը:
Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հաստատել է Armenia նոր ավիաընկերության ստեղծումը Հայաստանում: «Հաստատում եմ, որ Armenia նոր ավիաընկերություն է ձևավորվում, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն, պաշտոնական տեղեկատվություն կտարածվի փետրվարին՝ մինչև գարուն»,- հայտարարել է նա:
Բանն այն է, որ վերջին շրջանում Airzena-ն խնդիրներ ունի վրացական շուկայում. թռիչքները դեպի Եվրոպա դադարեցվել են: Airzena-ի խնդիրները կապված են վրացական շուկայում ռուսական ընկերությունների դիրքերի ամրապնդման հետ: