կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 21:25
Աշխարհ

Նոր ավիաընկերություն Ռուսաստանում

Նոր ավիաընկերություն Ռուսաստանում

«Տինկոֆֆ վարկային համակարգեր» բանկի սեփականատեր Օլեգ Տինկովը հիմնում էր նոր ավիաընկերություն` «Աերոֆլոտի» հետ մրցակցելու համար:

Gazeta.ru-ի փոխանցմամբ` բիզնեսմենը հայտարարել է, որ իր ավիաընկերության պաշտոնական բացումը տեղի է ունենալու ապրիլի 12-ին:

«Իսկ ինչու՞ չհիմնել Tinkoff Airlines: «Աէրոֆլոտ», «Տրանսաէրո» և S7` այն չեն: Պետք է շուկան հեղաշրջենք»,- գրել է գործարարն իր ֆեյսբուքյան էջում: Նշել է նաև, թե ներկա է գտնվել նոր ընկերության գովազդի նկարահանումներին:

Տինկովը ռուս հայտնի գործարար է և Tinkoff բրենդի հիմնադիրը: 1990-ականներին նա զբաղվել է «Դարյա» բրենդի պիլիմենիի արտադրությամբ, ավելի ուշ այդ բիզնեսը վաճառել է Ռոման Աբրամովիչին 21 միլիոն դոլարով: 2003-ին հիմնադրել է Tinkoff գարեջրի գործարանն ու նույնանուն ռեստորանների ու գարեջրատների ցանցը, որոնք նույնպես հետագայում վաճառել է: