Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց նաև 2016 ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների ծրագիրն ու միջոցառումների ցանկը: Ծրագիրը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց. «Բոլորիս հայտնի է, որ Հայաստանում ՏՏ ոլորտը լուրջ աճ է գրանցում, ընդ որում 2016թ համար նախատեսվում է 98 միլիոն 660 հազար դրամի չափով ֆինանսնավորում: Պետք է իրականացվի մեկ լուրջ միջոցառում ԱՄՆ-ում Արմթեք ոլորտի գլոբալ համաժողովն է»,- ասաց նախարարը:
Ծրագրում նշված է, որ ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ։ Դրանք են` մասնավորապես, ՏՏ ոլորտում մրցունակ կրթական միջավայրի զարգացման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական մասնագետների ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման, ՏՏ ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ապահովման, նոր վերազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրումների ներգրավման, ՏՏ ոլորտի զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման հետ կապված խնդիրները, ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և միջազգային շուկայում կայուն դիրքավորման բարդությունները, արագ զարգացող տեխնոլոգիական աշխարհում Հայաստանի մրցունակության պահպանման հետ կապված խնդիրները, ժամանակակից ենթակառուցվածքների անբավարարությունը: