|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարության վաղվա նիստում Սփյուռքի նախարարությունը հարց է ընդգրկել՝ հավանություն տալ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին, ինչպես նաև հանձնարարել Սփյուռքի նախարարին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, կրթության և գիտության նախարարին, առողջապահության նախարարին, կառավարությանն առընթեր ոստիկանության պետին, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել նախատեսված ծրագրի և միջոցառումների կատարումը:
Նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել Սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանը, սատարել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը և համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը, օժանդակել ժամանակակից հայ արվեստի զարգացմանը և գովազդմանը: