Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ առաջիկա հնարավոր կոալիցիաներին: Խոսելով ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ընթացող բանակցություններին, ասաց, որ բանակցությունների արդյունքներից տեղյակ չէ, անձամբ որևէ բանակցության չի մասնակցել, բայց ողջունում է ցանկացած կոալիցիա:
«Այնպես չէ, որ ՀՀԿ-ն ասել է` մենք ենք և միայնակ ենք իշխանությունը տանելու մինչև վերջ: Մենք միշտ էլ կոալիցիաների պատրաստ ենք եղել, նման փորձեր ունեցել ենք և հանրաքվեից առաջ էլ, հետո էլ ասել ենք, որ պատրաստ ենք կառուցողական քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել և երկրի հետագա ղեկավարումը միասին իրականացնել»,- ասաց Ավետիսյանը:
Հարցին, թե ԲՀԿ-ի հե՞տ էլ է սպասվում կոալիցիա, Ավետիսյանը պատասխանեց, որ իշխանությունը, երբ առաջարկում էր կոալիցիա, ընդամենը ժողովրդավարության խնդիր էր լուծում և ուզում է, որ երկրի կառավարման գործընթացներին ավելի շատ քաղաքական ուժեր մասնակից լինեն:
Անդրադառնալով ՀՅԴ-ի` կոլաիցիա մտնելու հիմնավորումներին` ասուլիսի մեկ այլ բանախոս Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ դաշնակացականների հիմնավորումը այն է, որ իրենք կողմ են եղել սահմանադրական փոփոխություններին և պատասխանատվություն են կրում:
«Քաղաքականապես սա շատ լավ հիմնավորում է»,- ասաց նա: Սուքիաս Ավետիսյանի խոսքով` Դաշնակցությունն իշխանությանն առաջարկեց յոթ կետեր և այդ կետերի գրեթե մեծ մասը արդեն իշխանությունը իրականացրել է և այսօր Դաշնակցությունը գտնում է, որ այն խնդիրները, որոնք իրենք տեսնում էին քաղաքական դաշտում, գրեթե իրականացվել են: