կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-12 13:13
Հասարակություն

Մտնում եմ տնօրենի վիճակի մեջ և ցավում. Բախշյանը` 127 դպրոցում աշակերտների ինքնասպանության փորձի մասին

Մտնում եմ տնօրենի վիճակի մեջ և ցավում. Բախշյանը` 127 դպրոցում աշակերտների ինքնասպանության փորձի մասին

«Ելք»-ից Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը, խոսելով թիվ 127 դպրոցում տեղի ունեցած արտառոց դեպքի` երկու աշակերտի ինքնասպանության փորձի մասին, ասաց, որ դպրոցի տնօրենին ճանաչում է: «Համեստ, կարգին մարդ է: Դժվար է ասել` ինչի հետևանքն է եղել միջադեպը»,- ասաց նա լրագրողներին:

Բախշյանը նաև նշեց , որ դա տհաճ և չարագուշակ լուր է, որը կարող է շատ շերտեր պարունակել: «Մտնում եմ տնօրենի վիճակի մեջ և ցավում: Ես այդ դպրոցն եմ ավարտել»,- հավելեց նա:

Բացի այդ, ըստ Բախշյանի, եթե լուրերը ճիշտ են, որ տղաները նման արարքի են դիմել գրքերի գումարը չվճարելու համար նկատողություն ստանալու հետևանքով, ապա, այո, տղաներին կարելի է նկատողություն անել, բայց նայած` որտեղ, ում ներկայությամբ: «Մեկ այլ բան էլ կա` պետք է վաստակես աշակերտին նկատողություն անելու իրավունքը: Ավելին ասել չեմ կարող, քանի դեռ մանրամասները հայտնի չեն»,- նշեց նա: