կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 02:23
Քաղաքական

ՀՅԴ-ն իշխանությունների հետ կոալիցիա չի կազմի

ՀՅԴ-ն իշխանությունների հետ կոալիցիա չի կազմի

«Ո'չ, բացառվում է»,- սա այն հարցի պատասխանն է, թե հնարավո՞ր է` Դաշնակցությունը կոալիցիոն համաձայնագիր կնքի ներկայիս իշխանությունների հետ:

 

Այսօրվա խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց նաեւ, որ ՀՅԴ-ն կարող է համագործակցել այն բոլոր ուժերի հետ`թե' ընդդիմադիր, թե' իշխանական, ովքեր միակարծիք են, որ ժողովրդի իշխանությունը կարող է ձեւավորվել միայն արդար ընտրությունների անցկացման դեպքում:

 

ՀՅԴ-ն ձեւավորում է Հայաստանում ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված շարժմում, որի շնորհանդեսը լինելու է փետրվարի 18-ին:

 

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունների հետ կոալիցիա կազմելու առաջարկ եղել է ՀՅԴ-ին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք նման տեղեկություն չունենք, բայց եթե լինի էլ, բնականաբար, մերժում է լինելու»:

 

Իսկ պատգամավոր Արտաշես Շահբազյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ին իրենց դիրքորոշումը հայտնի է, եւ նրանք հասուն են` պատասխանը գուշակելու եւ իրենց չդիմելու համար:

 

Հարցին, թե ՀՅԴ-ն նույն մերժողական պատասխանը կտա՞ արդեն 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո, Ա. Շահբազյանը պատասխանեց` հույս ունեն, որ այդ դեպքում այլ ուժեր են իրենց դիմելու կոալիցիա կազմելու առաջարկով: