|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Տեղեկացրել ենք, որ հունվարի 11-ին անհայտ մակնիշի և համարանիշով ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջին, վրաերթի է ենթարկել հետիոտն` Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: Վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի մանկական վերակենդանացման բաժնից yerkir.am-ին տեղեկացրին, որ աղջիկը երկու օր առաջ մահացել է` այդպես էլ ուշքի չգալով.«Միացված էր արհեստական շնչառության սարքին: Բժիշկներն արեցին ամեն ինչ` աղջկա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, նա մահացավ»:
Հիշեցնենք, որ հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը տեղեկացրել էր, որ աղջիկն ուղեղի ծանր վնասվածքներ է ստացել, նրան վիրահատել էին, ներգանգային տվիչ տեղադրել: