|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հունիսի 8-ին` ժամը 17.34-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ծովազարդ գյուղի հուշարձանների մոտ վրաերթի են ենթարկել մի աղջկա:
Պարզվել էր, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1997 թ. ծնված Սիրունիկ Մանուկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.00-ին, մեղայականով բաժին էր ներկայացել 68-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ժամը 17.30-ի սահմաններում Սիրունիկ Մանուկյանին վրաերթի ենթարկել է ինքը իր վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայով:
Հունիսի 16-ին, ժամը 18-ին, Սիրունիկ Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: