|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 102 տան մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ, ապա բախվել է կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային:
«Նիսսան»-ի ուղևորուհին և վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Կիա»-ի վարորդը բուժօգնություն է ստացել «շտապօգնության» խմբի կողմից:
Վրաերթի ենթարկված կինը՝ 1973 թ. ծնված Էմմա Անանյանը, հուլիսի 7-ին՝ ժամը 06.45-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: