կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-14 14:12
Հասարակություն

Հայաստանը եզակի երկրներից է, որը «Տամիֆլյու»-ն անվճար է տրամադրել. նախարար

Հայաստանը եզակի երկրներից է, որը «Տամիֆլյու»-ն անվճար է տրամադրել. նախարար

Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, խոսելով այս օրերի ամենաանհանգստացնող թեմայի` սուր շնչառական հիվանդությունների մասին, ասաց, որ սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, պարզապես խոսքը գնում է մեկուկես անգամ հիվանդացության շեմի գերազանցման մասին:

«Համաճարակ հայտարարվում է, երբ խոսքը գնում է շեմը 4-ից 5 անգամ գերազանցելու մասին: Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա»,- ասաց նախարարը:

«Տամիֆլյու»  դեղը հատուկ ցուցումներ ու հակացուցումներ ունի, և այն դեղամիջոցը չէ, որը կազատի սուր շնչառական հիվանդությունների բոլոր խնդիրներից, ընդ որում` բոլոր հիվանդանոցներում անխափան ձևով, անվճար սկզբունքներով տրամադրվել է «Տամիֆլյու»: Երեկվանից սկսած` դեղը եղել է նաև պոլիկլինիկական ցանցում` հաշվի առնելով հիվանդանոցնային ծանրաբեռնվածությունը, այն դարձյալ անվճար է տրամադրվում:

Ինչ վերաբերում է լրագրողների այն դիտարկմանը, թե «Տամիֆլյու» դեղի գինն աճել է, նախարարը նշեց, որ այն արժեցել է 9 հազար դրամ, երբ դոլարն արժեցել է 370 դրամ, դեղատներում այն կարժենա ոչ ավելի, քան 11 500 դրամ:

«Պոլիկլինիկական և հիվանդանոցային ցանցում հակավիրուսային պրեպարատները, ներառյալ` «Տամիֆլյու»-ն, տրամադրվում են անվճար սկզբունքով բոլոր այն հիվանդներին, որոնց ցուցված է այն»,- ասաց նախարարը` հավելելով, որ Հայաստանը եզակի երկրներից է, որը «Տամիֆլյու»-ն անվճար է տրամադրել: