կարևոր
2896 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-17 16:56
Հասարակություն

Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ սերուցք Իրանից, առողջապահության նախարարություն, որտե՞ղ է Ձեր արձագանքը․ Անուշ Պողոսյան

Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ սերուցք Իրանից, առողջապահության նախարարություն, որտե՞ղ է Ձեր արձագանքը․ Անուշ Պողոսյան

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ սերուցք Իրանից, որը հետագայում օգտագործվում է կարագի, թթվասերի, կաթնաշոռի և այլ կաթնամթերքի արտադրության մեջ։

Որոշ արտադրողներ այդ ապրանքները շուկայում վաճառում են «տեղական արտադրության» պիտակով, ինչը մոլորեցնում է սպառողին։

Ռուսաստանի վերահսկիչ մարմինները արդեն արձագանքել են՝ նշելով, որ Իրանից եկող կաթնամթերքի որակի նկատմամբ առկա են կասկածներ, և նույնիսկ պահանջել են տեսահսկողություն գործարաններում, որպեսզի վերահսկեն արտադրության ընթացքը։

Ինչ ռիսկեր են սպառնում սպառողին

Մանրէաբանական

• Սննդային թունավորումներ

• Աղիքային վարակներ

• Բարձր ռիսկ՝ երեխաների, հղիների, տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող անձանց համար

 Քիմիական

• Ալերգիկ ռեակցիաներ

• Լյարդի և երիկամների ախտահարումներ

• Մանրէների կայունություն հակաբիոտիկների հանդեպ

Սննդային արժեքի կորուստ

Ներմուծվող սերուցքը հաճախ լինում է վերամշակված կամ սառեցված հումք, որը կորցնում է սպիտակուցներն ու վիտամինները։

Արդյունքում՝ «առողջ» համարվող արտադրանքը դառնում է թերհամակարգային և սննդային արժեքով աղքատ։

Երկարաժամկետ հետևանքներ

• Քրոնիկ թունավորումներ միկրոդոզաներով

• Հակաբիոտիկային կայուն շտամների տարածում հանրային առողջապահության մակարդակով

 Խնդիրը միայն առևտրային չէ, այլ առողջապահական։

Սպառողը իրավունք ունի իմանալ՝ որտեղից է գալիս իր կաթը, կարագը կամ թթվասերը։

Հ․Գ Պահանջվում է պետական վերահսկողություն, որպեսզի առողջության գինը չդառնա անպատասխանատվությունը»։