Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները խորհրդարանում ստորագրահավաք են կազմակերպել՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելու մասին արտահերթ նիստ հրավիրելու նպատակով: Նոյեմբերի 29-ին` ժամը 14:40-ից, ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների պատգամավորները վերցրել են ձևաթուղթը: Եթե դեկտեմբերի 2-ին` մինչև ժամը 12-ը, այն պատգամավորների 44 ստորագրություններով ներկայացվի ԱԺ նախագահին, պատգամավորների ներկայացրած հայտարարության նախագիծն ավտոմատ կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում եւ կքննարկվի արտահերթ։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից Yerkir.am-ը տեղեկացավ, որ արդեն հավաքվել են անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ, նույնիսկ ավելին` 48 ստորագրություն: Այսինքն` առաջիկայում սպասվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելու մասին արտահերթ նիստ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը պետք է ներդրվի 2014թ․ հունվարի 1-ից։ Այս հարցի քննարկման համար ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի պատգամավորների կազմակերպած նախորդ արտահերթ նիստը տեղի չունեցավ ԱԺ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների բոյկոտի պատճառով: