կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-03 16:08
Հասարակություն

Մեդվեդևին ընդունելու համար «Բոգարտ» կահույքի սրահն անվճար գույք է տրամադրել վարչապետին. AntiFake.am

Մեդվեդևին ընդունելու համար «Բոգարտ»  կահույքի սրահն անվճար գույք է տրամադրել վարչապետին. AntiFake.am

Օրեր առաջ՝ ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, քաղաքացիներից մեկը մեզ լուսանկարներ փոխանցեց և պատմեց, որ տեսել է, թե ինչպես է Ձորափի 74 հասցեում գտնվող պետական պաշտոնյաներին սպասարկող առանձնատներ մուտք գործում «Bogart Interior Salon»-ի (Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահ) բեռնափոխադրող մեքենան և դուրս գալիս. հայտնում է AntiFake.am-ը:

Կայքն ապրիլի 29-ին լուսանկարները հրապարակեց կայքում, ինչպես նաև հարցում ուղարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահին հետևյալ հարցադրումներով.

«Ապրիլի 27-ին Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահին սպասարկող բեռնափոխադրող մեքենան կահույք է տեղափոխել Կառավարական առանձնատներ։ Խնդրում ենք նշել, թե ու՞մ համար է նախատեսված եղել կահույքը։ Խնդրում ենք նշել նաև, թե ի՞նչ կահույք է բերվել Կառավարական առանձնատուն, ի՞նչ արժողությամբ և ի՞նչ միջոցներով է վճարվել կահույքի արժեքը։ Խնդրում ենք տրամադրել գնման հետ կապված փաստաթղթեր»։

Հետաքրքրականն այն է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանել է այն հարցերին, որոնց  նպատակահարմար է գտել պատասխանել, իսկ արդյունքում մի քանի կարևոր հարցերի պատասխաններ բաց են մնացել, մասնավորապես՝ չեն տրվել այն հարցերի պատասխանները, թե հստակ ի՞նչ կահույք է բերվել Կառավարական առանձնտներ և  ի՞նչ արժողությամբ, չեն տրամադրվել նաև տնօրենի պատասխանները հիմնավորող փաստաթղթեր։

Նույն օրը՝ ապրիլի 30-ին ստացանք ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Սավգուլյանի տեղեկություն ստանալու հարցման պատասխանը, որում նշված էր. 

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի Երևանում կայանալիք նիստի հետ կապված միջոցառումների շրջանակներում «Ի.Տ.Կ.ՌՈՒՍ» ՍՊԸ-ից /Բոգարտ կահույքի սրահ/ գույքի անհատույց օգտագործման եռօրյա ժամկետով պայմանագրի հիման վրա Ձորափի 74 հասցեում տեղակայված «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածք է բերվել գույք՝ կահույք և տարբեր աքսեսուարներ։ Բերված կահույքը՝ սեղան, աթոռ, բազմոց և այլ պարագաներ, օգտագործվել են տարբեր մասնաշենքերում միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով։ Բերված գույքն ամբողջությամբ ս.թ. ապրիլի 30-ին վերադարձվել է վերոնշյալ ՍՊԸ-ին»։

Հետաքրքրականն այն է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանել է այն հարցերին, որոնց  նպատակահարմար է գտել պատասխանել, իսկ արդյունքում մի քանի կարևոր հարցերի պատասխաններ բաց են մնացել, մասնավորապես՝ չեն տրվել այն հարցերի պատասխանները, թե հստակ ի՞նչ կահույք է բերվել Կառավարական առանձնտներ և  ի՞նչ արժողությամբ, չեն տրամադրվել նաև տնօրենի պատասխանները հիմնավորող փաստաթղթեր։

Հրապարակումն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: