Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 17-ին, ստորագրել է որոշումներ, որոնցով բարեգործական են որակվել մի շարք երկրներից Հայաստան ուղարկված օգնությունները:
Եվ այսպես, մեր երկրին Միացյալ Ազգերի Կազմակերպության մանկական հիմնադրամը (unicef) տրամադրել է 9.290 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի օգնություն (մեկանգամյա օգտագործման պլաստմասսե ներարկիչներ՝ ասեղներով (732 կգ ընդհանուր քաշով)):
Հայաստանին օգնություն են ուղակել նաեւ
Նիդեռլանդների Շրջակա միջավայրի եւ հանրային առողջության ազգային ինստիտուտը՝ կորոնավիրուսի լաբորատոր թեստեր՝ 13.7 կգ ընդհանուր քաշով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ կարմրուկի եւ կարմրախտի լաբորատոր թեստեր՝ 6.5 կգ ընդհանուր քաշով, 1,014 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ:
Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ ախտորոշիչներ՝ 12.56 կգ ընդհանուր քաշով, 453,151.80 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ:
Ամբողջ օգնությունը հատկացվելու է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ին՝ բժշկական կենտրոններին, պոլիկլինիկաներին եւ ծննդատներին անհատույց բաշխելու նպատակով:
Նշենք, որ մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է եւս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի:
Վարակակիրների թիվը Հայաստանում 64 է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկվանից երկրում սահմանվել է արտակարգ դրություն, ձեւավորվել է պարետատուն, իսկ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։