կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-08 15:20
Աշխարհ

Հռոմի պապի առաջին տեսահոլովակը սիրո մասին է

Հունվարի 6-ին Վատկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի տեսա-ուղերձը՝ ուղղված միջկրոնական երկխոսությանը: Հունվարի 6-ից սկսած Հռոմի պապը որոշել է իր ուղերձները հղել տեսահոլովակների միջոցով:

Եվ այսպես՝ առաջին տեսահոլովակը Հռոմի պապը որոշել է նվիրել միջկրոնական երկխոսությանը: տեսահոլովակի գլխավոր գործող անձինք չորս հավատացյալ են՝ տարբեր կրոններից:Տեսահոլովակը սկսվում է Հռոմի պապի ուղերձով. «Երկրագնդի բնակիչների մեծ մասն իրեն հավատացյալ է համարում: Եվ դա պետք է հանգեցնի կրոնների միջև երկխոսությանը: Մենք չպետք է դադարենք աղոթել այդ մասին և համագործակցել նրանց հետ, ովքեր այլ կերպ են մտածում»:

Պապը շարունակելով իր խոսքն ասում է, որ տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ մտածել, քանզի փնտրում են Աստծուն ամեն մեկը յուրովի, սակայն մեկ բան է ընդհանուր այդ բազմազանության մեջ, այն, որ բոլորն էլ Աստծո զավակներն են: Տեսահոլովակի վերջում բոլոր չորս հավատացյալներն արտասանում են նույն բանը. «Մենք հավատում ենք սիրուն»: