|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ևս մեկ հանգիստ գիշեր է անցկացրել Հռոմի Ջեմելլի հիվանդանոցում, որտեղ նա բուժվում է երկրողմանի թոքաբորբից։ Պապը հանգստանում է: Ըստ Euronews-ի՝ դրա մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ Ֆրանցիսկոսը նաև մի քանի նշանակումներ է կատարել հինգշաբթի օրը։
Վատիկանի աղբյուրները շեշտում են, որ Հռոմի պապի պահպանում է սննդակարգը, որը ներառում է պինդ սնունդ:
Չորեքշաբթի երեկոյան տեղեկագրում նշվում էր, որ Ֆրանցիսկոսը շնչառական անբավարարության որևէ նոպա չի ունեցել: Պապին գիշերվա ընթացքում բարձր հոսքով թթվածնային թերապիա և ոչ ինվազիվ օդափոխություն են ապահովել: Հիվանդի վիճակը կայուն է, սակայն կանխատեսումը դեռ զգուշավոր է՝ նկատի ունենալով կլինիկական իրավիճակի բարդությունը:
Քահանայապետն օրն անցկացրել է աթոռի վրա և մասնակցել կաթոլիկական Մոխրոտ չորեքշաբթիի ծիսակարգին, որի ժամանակ հավատացյալների գլխին օրհնված մոխիր են ցանում։
Չնայած հոսպիտալացմանը՝ քահանայապետը շարունակում է տարբեր գործերով զբաղվել։ Այսպես, չորեքշաբթի առավոտյան Ֆրանցիսկոսը զանգահարել է Գազայի Սուրբ ընտանիքի կաթոլիկ ծխական համայնքը և խոսել հայր Գաբրիել Ռոմանելիի հետ: Կեսօրին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հանգստին ու աշխատանքը հերթագայում էր։