|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Վատիկանը Հռոմի նախկին պապ Բենեդիկտիոս 16-րդի առողջական վիճակի մասին հաղորդագրություն է տարածել: Սուրբ Աթոռի տեղեկատվության վարչության ղեկավար Մաթեո Բրունին փոխանցել է, որ հարգարժան պապի վիճակը կայուն ծանր է:
«Պապի գիտակցությունը տեղն է, ու չնայած որ վիճակը ծանր է գնահատվում, բայց ներկա պահին կայուն է վիճակը», - ասված է Սուրբ աթոռի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով վատիկանյան սեփական աղբյուրներին՝ գրել էին, որ Հռոմի նախկին պապի առողջական վիճակը գնալով վատանում է: Նշվում էր նաև, որ Բենեդիկտիոս 16-րդը հոսպիտալացումից հրաժարվում է: