|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանում շարունակվում է տնտեսական ծանր վիճակը: Բաքվում արդեն փակվում են փոքր մթերային խանութներ, իսկ այն խանութներում, որոնք բաց են, աներևակայելի գներ են. գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Կայքը նշում է, որ խանութները գրեթե դատարկ են, ամենակարևորը` հաց չկա: Իրավիճակը, ըստ կայքի, հիշեցնում է 90-ականները:
Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի ղեկավար Վուղար Բայրամովը կայքի հետ զրույցում նշել է, որ մանաթի արժեզրկումը տոներից հետո ավելի է ազդել գործարարների վրա: Նա կոչ է արել Կենտրոնական բանկին`նվազագույնի հասցնել գործարարների վնասները, քանի որ նրանք բոլորը վարկեր ունեն, ընդ որում՝ դոլարով: Հակառակ դեպքում, ըստ նրա, երկրում կփակվեն առևտրի և ծառայությունների շատ կետեր: