կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-23 09:28
Քաղաքական

Աներևակայելի պոպուլիզմի մասին. Գևորգ Ղուկասյան

Աներևակայելի պոպուլիզմի մասին. Գևորգ Ղուկասյան

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դիմելով լոսանջելեսահայերին Փաշինյանը հայտարարեց․ «ուզում եմ մի փոքր շրջանցել դիվանագիտական նրբությունները և բոլորիդ դիմել այնպես, ինչպես թելադրում է սիրտս ու հոգիս․․․․ Հայաստանի Հանրապետության հպարտ և դուխով քաղաքացիներ»։

Նախ ոչ մի պետության ղեկավար իրավունք չունի շրջանցել որևէ դիվանագիտական նրբություն։

Եվ ամենակարևորը՝ երբ դու Ամերիկայի նման պետությունում փաստացի վիրավորում ես այդ երկրի քաղաքացիության ինստիտուտը, որեմն ոչ մի բան չես հասկանում ո՛չ պետական կառավարումից, ո՛չ միջազգային հարաբերություններից, ո՛չ սփյուռքյան իրականությունից, ո՛չ լոբբինգի ինստիտուտից, ո՛չ էլ մտածում ես այդ համայնքի ապագայի մասին։

Լավ մարդ ինչքա՞ն հեռու պիտի լինի իր պաշտոնից, որ, կրկնում եմ՝ Ամերիկայում վիրավորի Ամերիկայի քաղաքացիության ինստիտուտը։

Փաշինյանը մսխեց նաև այս կապիտալը, այդ հայտարարությամբ նա ըստ երևույթին անարժան գտնվեց ամերիկահայ կազմակերպությունների հանդեպ, որոնց ազգային մտածողության շնորհիվ այդ հավաքը կայացավ։

Ինչպե՞ս կարելի է, ադրբեջանաթուրքական և նաև հրեական լոբբիստական գործունեության օջախում նման վրիպում թույլ տալ․․․․

Ես այն մարդկանցից էի, ովքեր կարծում էին, որ Հայաստանի վարչապետը պիտի սփյուռքի ցանկացած համայնքում Հայաստանի ղեկավարին հարիր ընդունելության արժանանա՝ անկախ ամեն ինչից։ Հիմա արդեն մտածում եմ, գուցե կարծիքս վերանայելու կարիք կա, որովհետև այս մարդու գրեթե յուրաքանչյուր խոսք՝ իր անպատրաստությամբ, պրիմիտիվությամբ ու պոպուլիզմով ավելի շատ վնասում է Հայաստանին ու սփյուռքյան համայնքներին, քան օգուտ է տալիս․․․․

Համբերություն բոլորիս․․․․»: