Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հիմա մենք ապրում ենք ժամանակներում, որում գործակալի թուրքականն է լավը, ինչպես խոզի՝ Նոյեմբերյանինը, կամ վարչապետի՝ անթրաշը, դեպուտատի՝ անուղեղը, նախարարի՝ աղանդավորը, ուսապարկի՝ մանդատավորը, դիվանագետի՝ անիմաստը, ընդդիմադիրի՝ անկարողը, չեմպիոնի՝ սեռափոխվածը, հայրենասերի՝ մունդռիկը․․․
Այս նույն ժամանակներում պատերազմներից փողաբեր են հատկապես պարտություն արձանագրողները, վճարողներն են շատ։
Կանխիկ ու քաղաքականապես։
Իսկ եթե պարտվող առաջնորդին հաջողվում է պահել իշխանության, կարող են նաև թեյավճար տալ։ Էլի կանխիկ ու շատով։
Որպեսզի 44-օրյա պատերազմում ու նոյեմբերի 9-ին տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ, անհրաժեշտ էր Հայաստանում ու Արցախում հետևողականորեն քանդել պետության հիմքերը, հանրային գիտակցության մեջ ոչնչացնել պետության ու պետականության անայլընտրանքայնության ուղենիշները, ստեղծել իրավիճակ, որում Արցախի հանձնումն ու հայկական պետականության կորուստը կընդունվի առանց մեծ դիմադրության, այսինքն՝ այնպես, ինչպես ընդունվում է այսօր։
Նման բարոյահոգեբանական հակաֆենոմենի ու արժեբանական դեգրադացիայի համար ծախսվել են տարիներ, գուցե տասնամյակներ, ինչի արդյունքում կերտվել է այն իրականությունը, որում հնարավոր է դառնում ընդամենն ամիսներ առաջ անպատկերացնելի ու աներևակայելի թվացողը։
Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ վաղուց այլևս անգամ ամենադիվային իրողությունները հայ հասարակության համար դարձել են ամենօրյա լրահոս։
Խորհրդարանի ղեկավարը կարող է կասկածվել գործակալության մեջ՝ նորմալ է, վարչապետը կարող է զրահաբաճկոնե կուրծք ծեծել՝ Շուշին ադրբեջանական ներկայացնելու համար՝ նորմալ է, ընդդիմությունը կարող է իր գործունեությամբ կամ անգործությամբ ավելի շատ ծառայել իշխանությանը՝ նորմալ է․․․
Շարքը կարելի է երկար շարունակել, բայց դրանից խնդրի ողբերգականությունը չի նվազի․ այդ նորմալ դարձած աննորմալությունների արդյունքում մենք ապրում ենք իրականությունում, որտեղ գլխիվայր շրջվել են արժեքներն ու նորմերը, բարոյականությունն ու հումանիզմը։ Մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ վաղուց պարզվել է, որ թագավորը մերկ է, բայց նա շարունակում է թագավորել։ Ավերակների վրա, թե ոչ՝ արդեն էական չէ։
Մարդիկ գոհ են մերկ թագավորից, որովհետև իրենք նույնքան կամ ավելի մերկ են ու անհայրենիք, ոմանք՝ բարոյապես, որոշները՝ բարոյաֆիզիոլոգիական իմաստով, երրորդները՝ մտքով, մյուսները՝ որովհետև այդպես ավելի հեշտ է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: