168 ԺԱՄ. Մարտի 1-ին խանութներ թալանողը` բանդայի անդամ
Երեկ հայտնի է դարձել սեպտեմբերի 23-ին Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցախմբի անդամներից մեկի քրեական անցյալը: Բանդայի ամենաերիտասարդ անդամը` Քյարամ Ամոյանը, ով հայտնի «հեղինակություն», ազգությամբ եզդի «Ճակոյի» ազգականն է, 2008թ. մարտի 1-ի գիշերը խանութները թալանողներից մեկն է եղել եւ դրա համար ազատազրկվել է համապատասխան հոդվածով: