կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 15:06
Հասարակություն

Թանկացումների պատճառով Էջմիածնում խանութներ են փակվում. «Հետք»

Թանկացումների պատճառով Էջմիածնում խանութներ են փակվում. «Հետք»

Մի գիշերվա մեջ դրամն արժեզրվեց ևս 25 դրամով՝ դառնալով 550. գրում է «Հետք»-ը:

 

«Էջմիածնում խանութի տերերի մոտ խուճապ է առաջացել․ ապրանքները թանկանում են և իրենք չգիտեն՝ ինչ գնային քաղաքականություն վարել։

 

Երեկ հացն արժեր 200, այսօր այն արդեն 250 դրամ է։ Մինչ այդ 20-50 դրամով թանկացել էր կաթնամթերքը, ինչպես նաև պարենային այլ ապրանքատեսակներ։ Այդ պատճառով Էջմիածնում մի շարք մթերային խանութներ այսօր փակ էին:

 

Փակ են քաղաքի մաշտաբով խոշոր համարվող 4 խանութ Մաշտոց փողոցի վրա։ Մարդիկ էլ չգիտեին՝ որտեղից հիմա գնումներ կատարեն, քանի որ եղած խանութներում էլ գները բարձր են: «Երեկ նուշը էստեղ 7200 դրամ արժեր, էսօր արդեն՝ 9000 դրամ են սարքել, ինչ»,- ասում գնորդներից մեկը։ Խանութպաների խուճապը հասկանալի է, պարզաբանումը մեկն է ու նույնը՝ դրամն արժեզրկվում է, և իրենք չգիտեն, թե այսօր իրենց կողմից գնվող ապրանքները վաղն ինչ կարժենան»:

 

Մանրամասն՝ «Հետք»-ում: