| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Սդղի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատիկցների ուժերով իրականացվել էին որոնողափրկարարական աշխատանքներ, որը՝ ժամը 01.55-ին, վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով դադարեցվել էին:
Հունվարի 5-ին ժամը 13.16-ին Սյունիքի մարզային ոստիկանության աշխատակիցները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել են Կ. Հ.-ի դին (ծնվ. 1968 թ.):
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: