|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի է ունեցած ծեծկռտուքի գործով ոչ միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու իր հարազատներն են փորձում տուժող կողմի հետ բանակցել, ներազդել նրանց վրա, այլ նաև դատախազներից մեկը: Մեր տեղեկություններով, օրերս ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դատախազներից մեկի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ: Բանն այն է, որ դատախազը զանգահարել է տուժող կողմին և փորձել ներազդել նրանց վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել է և համապատասխան միջնորդություն ներկայացրել:
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատախազի լիազորությունների մեջ չի մտնում կապ հաստատել տուժողների հետ և փորձել ներազդել նրանց վրա: Թե ի՞նչ ընթացք է տվել դատախազությունը սույն միջնորդությանը առայժմ մեզ ճշտել չհաջողվեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։