|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներին՝ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդուն՝ Դերենիկ Ղեւոնդյանին եւ Տիգրան Խաչատրյանի ընկերներից մեկին, նախաքննական մարմինը այսօր մեղարանք կառաջադրի ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով:
Չի բացառվում, որ նախաքննական մարմինը միջնորդություն ներկայացնի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ: Նշենք, որ որոշ տեղեկություններով, սույն ձերբակալությունից հետո Տիգրան Խաչատրյանի ընկերներից շատերը, ովքեր մասնակից են եղել միջադեպին, դիմել են փախուստի:
Թերթի տեղեկություններով, առաջիկայում գործի շրջանակներում կլինեն նոր ձերբակալություններ, որոնց թվում Սյունիքի մարզպետ Աուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, չկա:
Հիշեցնենք, որ Դերենիկ Ղեւոնդյանը եւ Տիգրան Խաչատրյանի ընկերը ձերբակալվել են սույն գործով տուժող Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու կասկածանքով. նրանց ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր: