| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդը» գրում է. «Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու կողմից ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանը հուլիսի 25-ին մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրան երեկ Մոսկվայում կրկին վիրահատել են՝ տեսողությունը վերկանգնելու համար: Սա Հարություն Զաքարյանի 5-րդ վիրահատությունն է:
Հարությունը հունիսի 30-ին, ըստ էության Հայաստան էր վերադարձել մեկ նպատակով որպեսզի ցուցմունք տար և պատմեր, թե ինչ է տեղի ունեցել մայիսի 2-ին Սդղի գյոլի մոտ: Հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքից էր կախված մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ճակատագիրը, որը, ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց: Հուսանք՝ վիրահատությունը կօգնի Հարությունին՝ վերականգնելու տեսողությունը, ինչի համար բժիշկները հույս չեն տալիս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։