|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդը» գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա ընկերների կողմից Մուշեղ և Հարություն Ջաքարյաններին ծեծելու պատմությունը մինչ օրս չի պարզաբանվել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել այս պատմության մի շարք մանրամասներ: Այն, որ Խաչատրյանները ողջ գերդաստանով են մասնակցել երկու հոգու ծեծին, կարելի էր ի սկզբանե կռահել: Բայց ամենազարհուրելին ոստիկանների պահվածքն է:
Զաքարյան եղբայրներին ծեծելուց հետո Տիգրան Խաչատրյանը «զորքի» հետ Մուշեղին տարել է քիչ հեռու գտնվող հանգստյան տան տարածք, եղբայրը՝ Հարությունը, ծեծված և անգիտակից վիճակում մնացել է դաշտում ընկած: Նշված տարածք ժամանած ոստիկանները ոչ թե զբաղվել են տուժածներին անմիջապես հիվանդանոց տեղափոխելով, ծեծկռտուքի մասնակիցներին բերման ենթարկելով, այլ շրջափակել են հանգստյան տարածքը, Մուշեղին «գերի» վերցրել և սպասել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ժամանելուն: Իհարկե, դեպքից հետո Գորիսի ոստիկանապետը հեռացվեց աշխատանքից, բայց գործով կան «անհետացած» մարդիկ»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։