| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը:
Մեր հարցին, թե արդյո՞ք հայտնաբերվել է այս գործով մեղադրյալ և հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանը, և արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, թե Մ. Խաչատրյանը բացակայում է հանրապետությունից, կոմիտեից պատասխանել են. «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Մ. Խաչատրյանին ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է և հունիսի 15-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:
Հիշեցնենք, որ Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի ընթացքում բռնություններ էին կիրառվել Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ: