կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-24 14:48
Հասարակություն

Որքա՞ն մարդ է այս տարի սրտի անհետաձգելի անվճար վիրահատության ենթարկվել

Որքա՞ն մարդ է այս տարի սրտի անհետաձգելի անվճար վիրահատության ենթարկվել

2015-ի հունվարի 1-ից իրականացվող` սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը մեր երկրում առողջապահության ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ առողջապահույան նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հարությունյանը:

Ամփոփելով ծրագրի իրականացման` այս տարվա արդյունքները` նա նշեց, որ սրտի անհետաձգելի վիրահատությունների շրջանակներում 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի: Ծրագրի նախնական վերլուծությամբ պարզվել է, որ 11 ամիսների ընթացքում բուժօգնություն ստացած 1391 քաղաքացիների միջին տարիքը 63 տարեկանն է, նրանցից 1071-ը տղամարդ են, իսկ 320-ը` կին: 735-ը Երևան քաղաքի բնակիչներ են, մնացած 656-ը՝ ՀՀ մարզերի: Ստենտավորված անձանցից 45-ը հետվիրահատական շրջանում մահացել են:

Համաձայն ՀՀ ԱՎԾ` 2014-ի հունվար-հուլիս ամիսների արձանագրված տվյալների` ԱՇՀՀ մահացության դեպքերը կազմել են 7349, իսկ 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 6928, այսինքն՝ մահվան դեպքերը կրճատվել են 421-ով:

Սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտից, սրտամկանի ինֆարկտից 2014-ի հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մահացությունների թիվը կազմել է 4740 դեպք, իսկ 2015թ. 4424. այսինքն` կրճատվել է 316 դեպքով:

Գլխավոր սրտաբանի խոսքով՝ ծրագրի ընթացքում երբեմն կարիք է եղել նաև կրկնակի ստենտավորման, որը նույնպես անվճար է կատարվել: Նա հայտնեց, որ այսօր Հայաստանում ստենտավորման միջին գինը 1 մլն 200 հազարից մինչև 1 մլն 500 հազար դրամ է: Հայրապետյանի խոսքով՝ ցանկալի կլիներ ծրագիրն իրականացնել նաև ինֆարկտի մնացած տեսակների դեպքերում, ինչպես նաև նախաինֆարկտային իրավիճակներում, ինչը կնպաստեր մահացության թվի նվազմանը: