Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներկայացրել է կառավարության համապատասխան որոշման փոփոխություն, որով նախատեսվում է կրճատել շուրջ 6 տարատեսակ առողջապահական ծրագրերի ֆինանսավորումը, փոխարենը տնտեսված գումարն ուղղել սրտի վիրահատություններ» ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու վրա:
Ֆինանսավորման կրճատման ենթակա առողջապահական ծրագրերն են` «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ», «Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցում», «Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցում», «Արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներ», «Արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներ» «Գրադարանային ծառայություններ (ՀՀ առողջապահության նախարարություն)»: ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացված գնահատումների արդյունքում պարզ է դարձել, որ որոշ ծառայությունների գծով մարդկային և նյութական ռեսուրսների օպտիմալացման ճանապարհով հնարավոր է բարձրացնել ծառայության ծախսարդյունավետությունը, իսկ որոշ ծառայությունների դեպքում բացակայում է մատուցման հրատապ անհրաժեշտությունը։ Մյուս կողմից, տարեցտարի պահպանվում է սրտի վիրահատության ծառայությունների հրատապությունը և փաստացի գերակատարումների մեծ ծավալը։
Առաջարկվում է վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման նվազեցումների հաշվին «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի ընդհանուր միջոցները ավելացնել 194,477.6 հազար ՀՀ դրամով, որի շրջանակներում մինչև 2017 թվականի ավարտը հնարավոր կլինի փոխհատուցել լրացուցիչ 220 սրտի վիրահատություն և մասամբ փոխհատուցել կանխատեսվող գերակատարումը :