կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 12:06
Հասարակություն

670 միլիոն դրամ` «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի համար

670 միլիոն դրամ` «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի համար

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 86 միլիարդ 125 միլիոն դրամ, որը, նախորդ տարվա համեմատ, ավելի է մոտ 1 միլիոն 807 հազար դրամով:

Նրա խոսքով` «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսված գումարի չափը կազմում է 566 միլիոն դրամ:

««Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 61 միլիոն 281 հազար դրամ»,- ասաց Սաֆարյանը` հավելելով, որ 670 միլիոն դրամ էլ կհատկացվի «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի համար, իսկ «Սրտի վիրահատության ծառայություններ» նոր ծրագրի գծով նախատեսվում է ևս ավելի շատ հատկացումներ անել:

Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ ծրագրի գծով սոցիալական փաթեթի շրջանակներում նախատեսվում է 14.967 դեպքի բուժում` 2.201.2 մլն դրամով: