| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի «Օկտյաբրսկի» համերգասրահում կազմակերպված գալա համերգին. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են Հայաստանի լավագույն խմբերը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ջազմեններ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, Լեյլա Սարիբեկյանն ու սիրված այլ կատարողներ:
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական երգչախումբը:
Պարային գեղեցիկ բեմադրություններով ելույթ են ունեցել նաև «Բարեկամություն» պետական համույթի սաները:
Կազմակերպված համերգը բուռն ընդունելություն է գտել ռուս հանդիսատեսի կողմից, ինչի մասին վերջինները սիրով արտահայտվել են համերգի ավարտից հետո: