|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անգնահատելի երաժշտական իրադարձություն էր Պենդերեցկու` Հայաստանում լինելը. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Հունվարի 13-16-ը Երեւանում` «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում անվանի դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ անցկացվեց «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը:
Թոփչյանի գնահատմամբ` Պենդերեցկին մեր ժամանակի մեծագույն կոմպոզիտորներից է: «Հիանալի է, որ մենք կարողացանք լսել նրա` ամենատարբեր ժանրերի ստեղծագործությունները: Իսկապես, սա հսկայական ինֆորմացիա էր մեր ունկնդրի, իսկական երաժշտասեր հասարակության եւ հիանալի շփում` հայ երաժիշտների համար»,- ասաց նա:
Հարցին, թե որքանո՞վ էր հատկանշական երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում` Պենդերեցկու հետ ֆիլհարմոնիկի ելույթը, Թոփչյանը պատասխանեց, որ Պենդերեցկու նման մեծությունը պետք է ելույթ ունենար հենց ֆիլհարմոնիկի հետ, քանի որ ֆիլհարմոնիկը կարող է բավարարել այդ մակարդակը. «Երեկվա համերգում ֆիլհարմոնիկն արտակարգ ձեւով իրեն դրսեւորեց, ինչը մաեստրոն անձամբ փաստեց»: