|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը: Այս անգամ ֆիլհարմոնիկը հանդես կգա հայաստանյան լավագույն կիթառահարներից մեկի` Հակոբ Ջաղացպանյանի հետ:
Ջաղացպանյանը նվագախմբի հետ կատարելու է Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչիոն», Ռոդրիգոյի «Aranjuez» կոչվող կոնցերտը` կիթառի և նվագախմբի համար, ինչպես նաեւ Բրամսի 4-րդ սիմֆոնիան:
Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: