|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժանմունք հրավիրված Սամվել Գրիգորի Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ Աշոցքի զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ֆելիքսի Ոսկանյանը, իր որդուն` նույն զինկոմիսարիատի զորակոչիկ Ժորա Սամվելի Սիմոնյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարով տարկետում տալու նպատակով 2012թ.-ին իրենից պահանջել է և առձեռն ստացել է 6,500 ԱՄՆ դոլար գումար: Նույն ժամանակ 2015թ.-ին առաջին զորակոչից իր որդուն կրկին ազատելու համար կրկին պահանջել և առձեռն ստացել է 4,500 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ ՀՀ ՔՐ. օր. 311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը) ՀՀ ՊՆ ՌՈ-ում հարուցվել է քրեական գործ: Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է:
Օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը: