կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 14:38
Իրավական

ԱԱԾ-ն բացահայտել է 10.000 դոլար կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է 10.000 դոլար կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու դեպք

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտվել է 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերեւույթ հանցադեպը. Yerkir.am-ին հայտնում են ԱԱԾ-ից:

Ըստ տվյալների՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժը 2019 թ. դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը՝ 10.000 ԱՄՆ դոլարը, այն փոխանցել է իրավասու պաշտոնատար անձին, որն էլ կարգավորել է զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու հարցը։

Կաշառք ստանալուն օժանդակող վիրաբույժը բերման է ենթարկվել, կաշառք տվող անձը և միջնորդը խոստովանել են կաշառք տալու հանգամանքը։

Հարուցվել է քրեական գործ, կաշառք ստանալուն օժանդակողը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է: