|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են սկսել վերջին 6-7 տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած երիտասարդների փաստաթղթերում: Նրանք փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զորակոչիկները ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի կամ տարկետում ստացել: Միաժամանակ ՊՆ-ում կոռուպցիոն սկանդալների հետ կապված քրեական գործեր են հարուցվել, որոնց մասին եղան հայտարարություններ: Ու չի բացառվում, որ այսպես իրավապահ համակարգը վեր է հանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեության ժամանակահատվածի հետ կապված թույլ տված բացթողումները: Միգուցե իշխանական վերնախավը այս քայլին գնում է`նախազգուշացնելով ընդդիմադիր դարձած նախկին նախարարին, որ առաջիկայում սպասվող շուրջօրյա հանրահավաքներին միանալու դեպքում հնարավոր է` վատ հետևանքներ ունենան իր համար, դժվար է ասել: ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրենք պարբերաբար ստուգումներ անցկացնում են, նաև ասել է, թե իրենց գործողությունները պետք չէ քաղաքականացնել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: