Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանակում ծառայության մասին հայտարարագրում նշելը կստիպի պաշտոնյաներին՝ նախքան ծառայության համար տարկետում ձևակերպելը մի քանի անգամ մտածել: ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց ծառայել-չծառայելու հարցն առավել թափանցիկ կդառնա:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստան-Սփյուռք համաժողովում ներկայացնելով Ազգ-բանակ հայեցակարգը, հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է նախաձեռնություն, որ պետպաշտոնյաներն իրենց հայտարարագրում անպայման նշեն նաեւ բանակում ծառայելու մասին:
Այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնելով իր առաջարկը` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Հաշվի առնելով ծառայությանը վերաբերող հարցերի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, հաշվի առնելով, որ դա մեր հասարակության համար գերզգայուն թեմա է, ցանկացած մարդ, ով զբաղեցնում կամ հավակնում է զբաղեցնել հանրային ծառայության պաշտոն, պետք է նաև հայտարարագրի զինծառայության հետ կապված իր կամ իր հետ փոխկապակցված անձանց փոխհարաբերությունները: Այսինքն` ծառայել է, թե՝ ոչ, եթե չի ծառայել, տարկետում ունի, թե՝ ոչ, և կամավոր, եթե ցանկություն կա, կարող է նշել` ծառայել է մարտական հերթապահություն ունեցող զորամասում, թե` ոչ»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ դա բավարար է լինելու հանրության ուշադրությունն այդ հարցին սևեռելու և բոլոր հնարավոր շահառուներին, մինչև տարկետում անելը, երկու-երեք անգամ մտածելու տեղիք տալու համար:
«Հայտարարագրման շնորհիվ տարիների ընթացքում ձևավորում է և’ վարվելակերպ, և’ խնդրի կարևորության նկատմամբ որոշակի ընդհանուր ընկալում»,- նշեց նա: