Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ Նոր Նորքի զինկոմիսարիատի զինկոմ Ռաֆայել Զախարյանի ձերբակալությունը պատվեր չէր: Այս մասին, yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց նախարարը:
Նախարարի խոսքով` տեսանյութում երեւում է, որ տվյալ անձին 3900 դոլար կաշառք են տվել, ինչն էլ, ըստ նրա, մեծ բացահայտում է, քանի որ նման չափերի կաշառքի վերաբերյալ բացահայտումները մեր իրականության մեջ քիչ են, իսկ այն անձինք, ովքեր կաշառք կտան կամ կվերցնեն, պատժի են ենթակա:
«Այնտեղ, որտեղ կան ֆինանսական և նյութատեխնիկական միջոցներ, բոլոր ժամանակներում էլ սպասեք մարդկանց, ովքեր կփորձեն անձնական շահերը վեր դասել այլ շահերից»,- ասաց նա և հավելեց, որ բանակում իր կողմից հստակ ցուցում է դրված, որ այն անձինք, ովքեր կբացահայտեն իրենց կառույցի ներսում առկա թերություններն ու բացթողումները, գնահատականի կարժանանան: Իսկ այն կառույցներում, որտեղ վերադասն է բացահայտում նմանատիպ դեպքերը, տվյալ կառույցի ղեկավարի նկատմամբ համապատասխան որոշում կլինի:
Նշենք, որ Ռաֆայել Զախարյանը ներկայումս գտնվում է կալանքի տակ, նա իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվում է ցուցմունք տալուց:
Մանրամասն` yerkir.am-ի տեսանյութում: