Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրոպական հանձնաժողովն ընդունել է Հայաստանի օժանդակության նոր ծրագիր` 30 մլն եվրո արժողությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի տարածած հայտարարությունը, ծրագիրն ուղղված կլինի Հայաստանում աշխատանքային ավելի լավ հնարավորությունների ստեղծմանը, երկրի ֆինանսական կառավարման ամրապնդմանը, որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության բարելավմանը:
15 մլն եվրո արժողությամբ «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատատեղերի համար» գործողությունների ծրագիրը նպատակաուղղված կլինի հայաստանյան աշխատաշուկայի արդյունավետության, աշխատուժի աշխատունակության բարձրացմանը` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով գյուղատնտեսության ոլորտը:
Եվս 10 մլն եվրո կտրամադրվի « Հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության բարեփոխումների ծրագրին», որն ուղղված կլինի Հայաստանում հանրային ծախսերի հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը` դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և փորձին:
Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող երրորդ ծրագիրը վերաբերելու է քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ամրապնդմանը՝ նպաստելով դրանց ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացներում: Այս ծրագրի համար հատկացվել է 5 մլն եվրո: