Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ Պն փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ ՌԴ-ն մինչև 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Նա հայտնեց, որ վարկը Հայաստանին տրամադրվելու է 5 տարի ժամկետով՝ 3 տոկոս տոկոսադրույքով:
«Համաձայնագիրն իր բնույթով առանձնահատուկ է, քանի որ հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու ռուսական արտադրության ռազմական նշանակության որակյալ արտադրանք, սպառազինություն և ռազմական տեխնիկա այն նույն գնով, ինչը ՌԴ ազգային զինված ուժերի համար է նախատեսվում»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով` այս պահին նախաստորագրվել են երեք համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքն ավելին է, քան 100 մլն դոլարը: «Դրանց ընդհանուր արժեքն ավելին է, քան 100 մլն դոլարը, և այս 100 մլն դոլարը կազմում է բոլոր կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքի մոտ 90 տոկոսը»,- ընդգծեց Զաքարյանը:
Փոխնախարարը նաև նշեց, որ ռազմական նշանակության արտադրանքն ամբողջովին նոր է և զգալի կամրապնդի ՀՀ ԶՈւ-ն, ինչն էլ կհանգեցնի ՀՀ անվտանգության բարելավմանը:
Վարկի փաստացի օգտագործված գումարը մարվելու է 5 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից: