Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տարին արդյունավետ էր ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից՝ ըստ Yerkir.am-ի, ասել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Դեռ ամռանը՝ հունիսին, Երևանը և Բրյուսելը վավերացրին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հստակեցվեց ճանապարհային քարտեզը, գործողությունների հաջորդականությունը:
«Հատկանշական է, որ ճանապարհային քարտեզն ունի նաև գործողությունների հստակ ժամանակացույց: Բարեփոխումների ուշացում, ձգձգում չի լի»,- ասել է քաղաքագետը:
ԵՄ-ն Հայաստանին աջակցում է նաև դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:
«2018թ.-ին ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսել էր 40 մլն եվրո․ հաշվի առնելով Հայաստանում բարեփոխումների օրակարգը, դրական տեմպերը՝ այդ գումարը ավելացրեց ևս 25 մլն-ով: Եկող տարվա համար ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 150 մլն եվրո»,- նշել է Նարեկ Մինասյանը:
Քաղաքագետը կարևորել է վիզային ռեժիմի ազատականաացումը՝ փաստելով. «ԵՄ կողմից կանաչ լույս վառվեց այս գործընթացի համար: ԵՄ անդամ մի շարք երկրներ դրական են գնահատել վիզային ռեժիմի ազատականացմանը»: