Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, մի շարք ֆինանսական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ֆերմերներ Ֆրանսիական զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքվել փորձի փոխանակման և ագրոոլորտին առնչվող հարցերի քննարկման նպատակով:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը նշում է, որ աշխատաժողովի գլխավոր թեման վերաբերում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը. «Համադրում ենք պետության կողմից առաջարկվող մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիության ծրագրերը, դրան գումարում ենք նաև նոր դրամաշնորհային ծրագիրը, որ ԵՄ դրամական ռեսուրսներով տրամադրվել է Հայաստանին Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցով»:
Դրամաշնորհային՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվում է 10 մլն եվրո: Գումարն ուղղվելու է կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, պտուղների վերամշակման ու հողերի կոնսոլիդացման ուղղությամբ կատարվող ծրագրերի իրագործմանը: Այս ծրագրի միջոցով Արարատի մարզում կառուցվող Վեդու ջրամբարին հարակից համայնքների հողերը կխոշորացվեն և կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշել է, որ նմանօրինակ աշխատաժողովներն առավել կամրապնդեն երկրների միջև կապն ու ոլորտի տարբեր ներկայացուցիչների համար փորձի փոխանակման հարթակ կդառնան: